Վերաբերականներ

1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։

հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ

2. Ձևաբանորեն վերլուծել նախադասությունը։

Սակայն բոլորն էլ իրենց դժվար մտքերի հետ էին, ձիերն էին համեմատում իրար, ուշի-ուշով դիտում, որպեսզի որոշեն, թե ո՞րը նորից կվերադառնա այս ճանապարհով, և որի՞ սանձն ու սարքը շալակած տուն կբերի, որպես մեռած մարդու զգեստներ, որոնց վրա այնպես դառնալի ողբ են երգում գյուղի կանայք։

Leave a comment