Նոյեմբեր հայոց լեզու

ՎԵՐԱԲԵՐԱԿԱՆ

Կան բառեր, որոնք արտահայտում են խոսողի դատողական վերաբերմունքը եղելության նկատմամբ

հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
ցուցական՝ ահա, ահավասիկ.
կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։

ԿԱՊ

Կապ կոչվում են այն բառերը, որոնք մի բառ կապում են մեկ այլ բառի և այդ կապվող բառի հետ դառնում են նրա լրացումը։

Կապերը մի մասը դրվում է կապակցվող բառերից առաջ, մյուս մասը՝
դրանցից հետո, իսկ մի քանիսը՝ առաջ կամ հետո։ Կապվող բառից առաջ դրվող կապերը կոչվում են նախադրություններ։ Դրանցից են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ (սխալ է ի օգուտ ձևը) և այլն, օրինակ՝ առանց գրքի, դեպի տուն, մինչև այգի։ Կապակցվող բառերից հետո դրվող կապերը կոչվում են հետադրություններ։ 

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառեը միավորվում են շաղկապ խոսքի մասի մեջ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։

Շաղկապները բաժանվում են երկու խմբի՝ համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստորադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգադիր։

Կապերի խնդրառությունը

Ամեն մի կապի հետ կապակցվող բառը դրվում է որոշակի հոլովով, օրինակ՝ վրա կապի հետ բառը պետք է դրվի սեռական հոլովով՝ սեղանի վրա։ Կապի՝ որոշակի հոլովով խնդիր պահանջելը կոչվում է կապերի խնդրառություն կամ կառավարում։ Պետք է հիշել, թե որ կապը որ հոլովով խնդիր է պահանջում։
Ուղղական հոլովով կապի խնդիրներ գրեթե չեն դրվում։ Այսպես են դրվում
միայն ուղղական հոլովով բացահայտյալ ունեցող մասնական բացահայտիչները,
որոնք կապի խնդիրներ են, օրինակ՝ Նա՝ իբրև ընկեր, կատարեց իր պարտքը։
Քանի որ նա ենթական ուղղական հոլովով է, նրա բացահայտիչը ևս համարվում է ուղղական հոլովով։
Սեռական հոլովով խնդիր են պահանջում շատ մեծ թվով կապեր՝ առթիվ,
առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական հոլովով խնդիր են պահանջում որոշ կապեր՝ զուգընթաց,
ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ առ, դեպի, ի
վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական հոլովով խնդիր են պահանջում մի շարք կապեր՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական հոլովով խնդիր են պահանջում մի քանի կապեր՝ հանդերձ,
մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական հոլովով կապի խնդիրներ չեն դրվում։
Պետք է հիշել, որ մի շարք կապերի հետ առաջին և երկրորդ դեմքերի
անձնական դերանունները դրվում են տրական հոլովով, թեև գոյականները դրվում են սեռականով։ Այդ կապերն են՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։

Գործողության հատկանիշ ցույց տվաղ բառերը կոչվում են մակբայներ։

Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։
Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը, օրինակ՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը, օրինակ՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման
չափը, հատկանիշի դրսևորման աստիճանը, օրինակ՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը, օրինակ՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Որոշ մակբայներ բազմիմաստ են և տարբեր նախադասություններում կարող են արտահայտել տարբեր իմաստներ։ Սրանք կոչվում են ընդհանրական մակբայներ, օրինակ՝ Շուտ-շուտ այցելում է (չափ). Շուտ-շուտ ուտում էր (ձև)։ Սրանց տեսակը որոշվում է ըստ տվյալ կիրառության։
Մակբայների մի մասը կազմված է մակբայակերտ ածանցներով, որոնցից են՝ -բար (օրինակ՝ հերոսաբար), -պես (օրինակ՝ մշտապես), —որեն(օրինակ՝ մտերմորեն), -ովին (օրինակ՝ ամբողջովին), —ակի (օրինակ՝ շեղակի), -գին (օրինակ՝ ցավագին), -պատիկ (օրինակ՝ կրկնապատիկ), —վարի (օրինակ՝ մարդավարի), —ուստ (օրինակ՝ ներքուստ) և այլն։
Նախադասության կազմում մակբայները կատարում են պարագաների
շարահյուսական պաշտոններ։

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի եղանակ – Անի Կարապետյանի Բլոգ

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Բայ

bay2.png

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Leave a comment