Եղիշե Չարենց։ Տաղարան։ Սիրո երգի կորած տողն ես

Տեղեկություններ գտնել Չարենցի «Տաղարան» ժողովածուի մասին

Տաղարան շարքը գրվել է 1920-1921թթ։։Շարքում կա քսան բանաստեղծություն,որոնցից տասնութը սիրային են ,իսկ վերջին երկուսը նվիրված են հայրենիքին։

Այս շարքը գրվել է Սայաթ-Նովայի ոճը,ով միջնադարի վերջին բանաստեղծն էր։

Շարքի հերոսուհին արևելյան գեղեցկուհին էր՝գոզալը։

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին։

Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Դառնալով տաղասաց-աշուղ՝ Չարենցն իրեն ստիպում է մտնել ժողովրդի բնական պարզության աշխարհը, այնտեղ որոնել կեցության պարզ հիմքերն ու աշխարհահիացման, մարդկային հարաբերությունների ու կյանքի մասին իմաստությունների ամբողջությունը:

«Տաղարանը» մի ամբողջական սյուժե է՝ սկզբով, ընթացքով, ավարտով, սյուժե, որտեղ գլխավոր հերոսը՝ Տաղասացը, պարզում է ընդհանրապես իր հարաբերությունները աշխարհի և այդ մեծության առանձին արժեքների հետ: Այն դառնում մի կոմպոզիցիոն ամբողջություն՝ մի յուրահատուկ սիրավեպ աշխարհի հետ: Սիրո, երազի, կարոտի, դառնության, գանգատի, բաժանման հակադիր զգացմուներով ողողված այս շարքն իսկական հարստություն է հայ գրականության համար, անկրկնելի ու յուրահատուկ մի կոթող՝ Սայաթ-Նովայի խոսքով, Չարենցի ոգեղենությամբ ու հոգով՝ նվիրված իր միակ ու անկրկնելի սիրուն՝ Արփենիկին…

Ընտրել մի բանաստեղծություն

Սիրո երգի կորած տողն ես…

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՜ւրբ է կարոտդ՝ մոխրագես հոգուս համար։

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՛ղն ես հոգուս համար։

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՜ն կարոտի վերջին դողն ես հոգուս համար…



վերլուծություն

Leave a comment