Տնային աշխատանք

Տեքստում գտնել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները և բացահայտիչները։

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Ենթակա-բույն, ցինը և անգղը, ոտնաձայն, նրանք, արծիվը, կտուցը, փետուրները

Ստորոգյալ- դրել, լսվում, թռչում են, պտույտներ անում, բարձրանում է

Որոշիչ-քարե, կեռ, պողպատե

Հատկացուցիչ-Պարիսպների, բերդի պարիսպների, բերդի

Բացհայտիչ-մագիլները

Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան։

Ենթակա-ծաղիկը, ցողունը, ծաղիկը, մանուշակը, քարերը, ամպերը, մանուշակը, գլուխը, մանուշակը

Ստորոգյալ- ալպիական մանուշակն է, է բուսնում, տաքանում են, ծածկում են, թեքվում է, հենում է, է թվում

Որոշիչ-միակ, ալպիական, գունավոր

Հատկացուցիչ-Կաքավաբերդի բարձունքի, կաքավի ոտքի, ծիրանի, քարի, պարիսպների

Բացհայտիչ- աշխարհը

Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ։ Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը։

Ենթակա-ծաղիկը, ցողունը, ծաղիկը, մանուշակը, քարերը, ամպերը, մանուշակը, գլուխը, մանուշակը

Ստորոգյալ- ալպիական մանուշակն է, է բուսնում, տաքանում են, ծածկում են, թեքվում է, հենում է, է թվում

Որոշիչ-միակ, ալպիական, գունավոր

Հատկացուցիչ-գետի

Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են։ Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը։ Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը։

Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ՝ նրա ալիքների ձայնի տակ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր։

Ենթակա-մանուշակը,վրանները, գարնան, արծիվը, թաղիքները ,

Ստորոգյալ- սահում է, խառնվում է, աղմկում է,կարկատած ,փռել , պատել ,քշել են, լցրել,կրծել

Որոշիչ-քարե , ալպիական

Հատկացուցիչ- ծառի , ալիքների ձայնի, ցեխերի , Կաքավաբերդի , այծի

Բացհայտիչ- ժամանակը



Leave a comment