Թեմա 10. Հին Հայաստանի մշակույթը.

  • Հայկական առասպելներն ու վիպերգերը

Առասպելներն Աստվածների, սրբազան վայրերի, նախնիների ու հերոսների մասին ստեղծված հնագույն ավանդապատումներ են։ Դրանք հաճախ ունենում են ոչ իրական, չափազանցված դրվագներ։ Մեզ են հասել բազմաթիվ առասպելներ ՝ աստվածների, երկնքի ու երկրի, ժամանակի, լույսի ու խավարի, արևի, լուսնի և աստղերի մասին։ Շատ առասպելներ պատմում են Հայոց աշխարհի լեռների, գետերի ու բնակավայրերի մասին։ Առասպելների մի խումբ էլ նվիրված է մեր ժողովրդի նախնիներին ու մեծ հերոսներին։ Դրանց մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ։ Հայության ամենասիրելի ավանդավեպերից է «Հայկ և Բել» դիցավեպը։ Ըստ դրա ՝ Հայկն առաջին մեծ աստվածներից մեկի որդին էր։ Նա պայքարի դուրս եկավ բռնակալ Բելի դեմ, ով ձգտում էր տիրել համայն աշխարհին։ Պայքարը ավարտվեց Հայկի հաղթանակով։ Հայկը դարձավ Հայոց պետության հիմնադիրը և ստեղծեց հայկական օրացույցը։ Հայկի ժառանգներից էր ՝ Տորք Անգեղը։ Տորք Անգեղի առասպելը պատմում է նրա հայրենասիրության, անկրկնելի ուժի և քաջության մասին։ «Արա Գեղեցիկ և Շամիրամը» փառաբանվում է Հայկազուն Արայի հավատարմությունը։ Նա չի գայթակղվում այլ երկրի հարստություններով և օտար թագուհով, այլ նախընտրում է սեփական երկիրն ու հարազատ ընտանիքը։ Ի տարբերություն առասպելների ՝ վիպերգերը հիմնականում իրապատմում են, այսինքն հիմնված են պատմական հավաստի դեպքերի վրա։ Օրինակ ՝ «Տիգրան և Աժդահակ» վիպերգը նվիրված է Ք.ա. 6-րդ դարի պատմական իրադարձություններին։ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը դաշնակցեց պարսից արքա Կյուրոս Մեծի հետ և միասին տապալեցին Մարաստանի արքա Աժդահակին ու նրա տերությանը։ Տիգրան արքային վիպերգում բնորոշ էին ՝ հզորությունը և հոգատարությունը։ «Երվանդ և Արտաշես» վիպերգում ներկայացվում է, թե ինչպես է նա փրկվել Սմբատ Բագրատունուց և հետագայում Երվանդ վերջինից խլել է գահը։ «Արտաշես և Սաթենիկ» վիպերգում հյուսիսց ալանները արշավում են Հայաստան։ Արտաշես արքան հաղթում է նրանց ՝ գերի վերցնելով նաև ալանների արքայորդուն։ Այդ ժամանակ ալանների արքայադուստր Սաթենիկը Կուր գետի հանդիպակաց ափից դիմում է Արտաշեսին ՝ խնդրելով ազատել իր եղբորը։ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին և խնդրում է նրա ձեռքը, բայց ալանների արքան մերժում է ՝ նշելով, որ Արտաշեսն ի վիճակի չի լինի վճարել այն մեծ գլխագինը, որը, ալանների սովորույթի համաձայն պետք է վճարեր փեսան հարսի համար։ Զայրացած նման պատասխանից ՝ Արտաշեսը խնդիրը լուծում է քաջին վայել պատվախնդությամբ։ Հայոց արքան ամուսնանում է Սաթենիկի հետ։ Տեղի է ունենում արքայական շքեղ հարսանիք, որի ժամանակ արքայի վրա ոսկի, իսկ հարսի վրա մարգարիտ էին շաղ տալիս։

բ/ Հայոց նախաքրիստոնեական հավատքը

Նախամաշտոցյան գրերը, ըստ էության, առնչվում են հայ ժողովրդի և հայոց լեզվի զարգացման հեթանոսական շրջանին, ուստի գիտական գրականության մեջ դրանք կոչվում են քրմական։ Հայտնի է, որ քրիստոնեությունը Հայաստանում տարածվեց վերևից՝ թագավորի և նրա համախոհների նեղ շրջանակի միջոցով, որի կենտրոնում Պարթև Անակի որդի Գրիգորն էր։ Չլինելով հայ՝ նա կարևորություն և արժեք չէր տալիս հայ մշակույթին, որը ստեղծվել էր հեթանոսական շրջանում։ Նրա համար կարևորը նոր մշակույթի ստեղծումն էր, ամեն գնով քրիստոնեական նոր արժեքների ամրակայումը և հնի բացառումը։ Ուստի մեհենական կամ քրմական գրերը դիտարկվում էին որպես քրիստոնեության տարածման խոչընդոտ։ Ինչպես ամրագրում են հայոց պատմիչները՝ ԲուզանդըՓարպեցին և Ագաթանգեղոսըքրիստոնեությունը տարածվեց հրով և սրով, հեթանոսական տաճարներն ավերվեցին և դրանց վրա կառուցվեցին քրիստոնեական տաճարներ։ Քրմերին կա՛մ ստիպում էին քրիստոնեություն ընդունել, կա՛մ ոչնչացնում էին։ Իսկ քրմական դասը գիտելիքի միակ կրողն էր քրիստոնեական Հայաստանում։ Գրիգոր Լուսավորչի` քրիստոնեական Հայաստանի կարևորագույն հիմքերից մեկը, ըստ էության, եղել է նաև գրերի ստեղծումը։ Կան նաև վկայություններ, որ Լուսավորիչը անձամբ արամեերենից թարգմանել է Աստվածաշունչը և տարածել այն, բայց հիմնականում բանավոր տարբերակով։ Եվ Սահակ Պարթևը այն գործիչներից էր, որն իրականություն դարձրեց Լուսավորչի ծրագիրը՝ նոր կրոն, նոր գրեր, նոր մշակույթ և նոր քրիստոնեական Հայաստան, որը պետք է հնարավորինս քիչ աղերսներ ունենար հեթանոսական Հայաստանի հետ։ Հայոց գրերի գոյությունը պաշտոնապես կապված է երեք այրերի գործունեության հետ՝ հայոց թագավոր ՎռամշապուհիՍահակ Պարթևի և նրա դաշնակից արքեպիսկոպոս Մեսրոպ Մաշտոցի։ Գրերի գյուտի պատմությունը գիտնականներին հայտնի է դառնում հիմնականում Մաշտոցի կրտսեր աշակերտի՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությամբ, որը նվիրված է Մեսրոպ Մաշտոցին և նրա համախոհներին։ «Վարքը» գրվել է Մաշտոցի մահից քիչ անց՝ նրա սրբադասումից հետո և նրա աշակերտի կողմից, որը առավել հավաստի է դարձնում աշխատության փաստաժամանակագրական հավաստիությունը։ Հետագայում, հիմնվելով Կորյունի երկի և չպահպանված այլ աղբյուրների վրա, գրերի գյուտին անդրադարձել են Ղ. ՓարպեցինՄ. ԽորենացինՍեբեոսը (7-րդ դ.): Մնացյալները բառացի կրկնում են այն փաստերը, որոնք շարադրված են վերոնշյալ հեղինակների մոտ։ Ըստ այս պատմության՝ Մ. Մաշտոցը և Ս. Պարթևը գնում են թագավոր Վռամշապուհի մոտ՝ նրան առաջարկելով օժանդակել գրերի ստեղծման իրենց նախաձեռնությանը։ Բայց պարզվում է, որ Վռամշապուհն արդեն նախաձեռնել է հին հայկական գրերի որոնման և ձեռքբերման աշխատանքը։ Դրանք Դանիելյան նշանագրերն են, որոնք այդպես են կոչվում լոկ այն պատճառով, որ Վռամշապուհը դրանց մասին իմացել է ասորի եպիսկոպոս Դանիելից։ Այդ տառանշանները վերադարձվում են Հայաստան՝ Հաբելի և Վահրիճի միջոցով։ Վերոնշյալ աղբյուրներից ոչ մեկում հստակ ասված չէ, թե Դանիելին ովքեր էին ի պահ տվել այս հին նշանագրերը, որոնք նրա պատկերացմամբ հայկական են։ Հայտնի էին միայն Կորյունի և ապա Փարպեցու ձևակերպումները, ըստ որի, այդ նշանագրերը կա՛մ մեր հնագույն դպրությունից են՝ կորուսեալք և ապա յարութիւն առեալք, կա՛մ այլ դպրություններից (մշակույթից) են։ Հայտնի է, որ Ս. Պարթևը և Մ. Մաշտոցը չեն ընդդիմացել Վռամշապուհի «գյուտին» և սկզբում չեն վիճարկել դրա հայկական լինելը, այլ համաձայնել են դրանցով հայկական դպրություն ստեղծել։ Երկու տարի նրանք այդ տառերով կատարել են թարգմանություններ, կրթել են երեխաներին, վարել արքունական և եկեղեցու գրագրությունը։ Երկու տարի հետո Մաշտոցը հասկանում է (Կորյունի վկայությամբ), որ այդ տառանշանները չեն համապատասխանում հայերենի հնչյունական մակարդակին, և անհրաժեշտ է ստեղծել նոր տառեր։ Մաշտոցը հավաքում է իր աշակերտների բազմությունը, որոնք արդեն կրթվել էին Դանիելյան նշանագրերով, մեկնում է Ասորիքի Եդեսիա քաղաքը և ապա Հունաստանի Սամոսատ քաղաքը, որտեղ Մաշտոցը աստվածային տեսիլքի միջոցով ստեղծում է նոր նշանագրեր, որոնց գեղագրական կողմը և մասնիկները հույն գրիչ Հռոփանոսի միջոցով կատարելագործում է։ Հռոփանոսի հետ ճշգրտություններ կատարելուց հետո (այդ ճշգրտությունները վերաբերում էին գրչագրությանը) Մաշտոցն իր աշակերտների հետ ձեռնամուխ է լինում Աստվածաշնչի «Առակաց գրքի» թարգմանությանը և այդ թարգմանությամբ հանդերձ արագ վերադառնում է Վաղարշապատ, որտեղ նրանց հանդիսավոր և մեծ ընդունելություն սպասվում։ Դրանից հետո սկսվում է նոր դպրոցների և նոր թարգմանությունների շրջանը։ Ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, ըստ աղբյուրների, հայերենով թարգմանվում էին ոչ միայն ամբողջ Աստվածաշունչը, այլև Աստվածաշնչի մեկնողական, դասական գրականությունը՝ դավանաբանական և քերականագիտական երկեր, գրվում են նաև ինքնուրույն ստեղծագործություններ, հիմնականում շարականներ և աստվածաշնչյան մեկնություններ։ Սա գրերի գյուտի և հայ թարգմանական գրա-կանության զարգացման վերաբերյալ պաշտոնական շարադրանքն է, որն առաջացնում է բազմաթիվ հարցականներ, ուստի 18-րդ դարից սկսած ծավալվում են գիտական ուսումնասիրություններ և բանավեճեր նախ Կորյունի երկի իսկության վերաբերյալ, ապա՝ Խորենացու և Փարպեցու պատմությունների դարաշրջանի, ինչպես նաև բերված փաստերի վավերագրության մասին։

գ/ Գրավոր մշակույթը /բանավոր, էլ․ դասագիրք, էջ 155-169, նաև այլ աղբյուրներ/.

Leave a comment