Տնային աշխատանք

1. Միասնական ընթերցումների ստեղծագործություններ: 

Ես ընտրել եմ Մթնշաղ բանստեղծությունը և Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը բանստեղծությունները

1. Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

5. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

2. Ընտրել Տերյանի բանաստեղծություններից մեկը, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ, կարող է լինել նաև ընտանեկան ընթերցում: 
Կատարել եմ երկւ ռադիոնյութ , մեկը ընտանեկան իմ եղբոր հետ և մեկ հատ առանձին ։

Սա իմ և եղբորս նախագիծն է։

Սա էլ իմ անհատական նախագիծն է։

Leave a comment