Ամառային Նախագծեր

 Նախագիծ՝ՈՒժեր

Ֆիզիկական երևույթները կյանքում

Կրկնել՝պատասխանները դնել բլոգում

Հարցաշար

1.Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկն ստեղծվել է հուներեն «Ֆյուզիս » բառից, որը նշանաոկւմ է բնություն։

2.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի գլխավոր խնդիրն է՝ ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին:

3.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է մեզ շրջապատող աշխարհը, բնության  երևույթները

4. Ի՞նչ է բնությունը
Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից:

5.Ի՞նչ ես հասկանում բնության երևույթ ասելով:
Ես բնություն ասելով հասկանում եմ տարբեր գիտություններ , երևույթներ , ծառեր , կենդանիներ և այլն ։

6.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ձայնային, լուսային, մագնիսական, մեխանիկական, ջերմային և էլեկտրական։

7.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:
Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:

8.Ի՞նչ է նյութը:
Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները, կոչվում է նյութ:

9.Ի՞նչ է մատերիան
Այն ինչ կատարվում է տիեզերքում կոչվում է մատերիա։

10.Ի՞նչ է փորձը և ինչո՞վ է այն տարբերվում դիտումից
Փորձը հնարավորություն է տալիս կրկնել ուսումնասիրվող երևույթը և դիտել այն մի քանի անգամ և տարբեր պայմաններում, կամ, հակառակը, դիտել երևույթը մի քանի անգամ՝ նույն պայմաններում:

11Ինչ է վարկածը
Վարկածը օգտագործվում է երևույթի ճշմարիտ լինելը ստուգելու համար։

12.Ինչ է օրենքը
Օրենքը բացատրում է բնության տարբեր երևույթների միջև կապը։

13.Ի՞նչ է չափիչ սարքի սանդղակ
Սանդղակը չափիչ գործիքի գծիկներն է, որոնք օգտագործվում են չափիչ սարքով որոշ ֆիզիկական մեծություն չափելու համար ։

14.Ո՞րն է չափիչ սարքի չափման սահմանը։
Չափիչ սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է չափիչ սարքի սանդղակ։

15.Ի՞նչն են անվանում սանդղակի բաժանման արժեք
Հարևան գծերի հեռավորությունը միմյանցից կոչվում է չափիչ սարքի բաժանման արժեք։

16.Ինչի՞ց է կախված չափման սխալը։
Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և սովորաբար ընդունված է համարել, որ հավասար է բաժանման արժեքի կեսին։

.17.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկիական շարժում են կոչվում ժամանկի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ։

18.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։

19.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

20.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,որ դեպքում՝ոչ։
Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ:

21.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ։
Այն կետերի բազմությունը, որոնցով տվյալ հաշվարկման համակարգում հաջորդաբար անցնում է մարմինը շարժման ընթացքում, կոչվում է Հետագիծ ։

22.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։
Մարմնի անցած ճանապարհը հետագծի այն տեղամասն է, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում:

23.Ինչո”վ է  տարբերվում հետագիծն  անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

24.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:
Հավասարաչափ շարժումը այն շարժումն է, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ:

25.Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը:Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում։
Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

26.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը և շարժման:

 Ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:
Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

27.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն
Խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը:

28.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը` բանաձևը և միավորը
Խտությունը որոշելու համար, պետք է գտնել զանգվածի և ծավալի հարաբերությունը:

Բանաձևը.
խտություն = զանգված/ծավալ
ρ = m : V

29 .Ինչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը:
Ինչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=mg
Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար:
Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ունի և ուժ և ուղություն։

30.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա։
Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Ձևակերպիր Հուկի օրենքը,գրիր `բանաձևը: 
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

31.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը`գրիր բանաձը:Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

32.Ինչո՞վ է պայմանավորված շփումը՝առաջացման պատճառները:Թվարկել շփման տեսակները։

33.Ինչպե՞ս հաշվել աշխատանքը:Ո՞րն է աշխատանքի բանաձևը։
A=Fs Աշխատանքը=ուժ*ճանապարհ

       34.Ի՞նչ միավորով է արտահայտվում աշխատանքը, միավորների ՄՀ-ում

Այն արտահայտվում է ջոուլով /Ջ/:

 35.Ի՞նչն է կոչվում հզորություն:
Որոշ ժամանակում կատարված աշխատանքը կոչվում է հզորություն
Ի՞նչպես հաշվել հզորությունը:Ո՞րն է հզորության  բանաձևը և միավորը:
N=A:t հզորություն=աշխատնք : ժամանակամիջոց

36.  Ձևակերպիր մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը կոչվում է մեխանիկայի «ոսկե կանոն»։

37.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մակերևույթին ուղղահայաց ազդող ուժի հարաբերությանը այդ մակերևույթի մակերեսին, կոչվում է ճնշում:
2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:
Եթե ճնշումը նշանակենք p, մակերևույթի մակերեսը` S, իսկ ճնշման ուժը` F, ապա սահմանման համաձայն.
P=F/S
3.Որո՞նք են ճնշման միավորները
Գործածվում են նաև ճնշումը չափելու այլ միավորներ՝ հեկտոպասկալ (հՊա), կիլոպասկալ (կՊա) և մեգապասկալ (ՄՊա).
1 հՊա = 100 Պա, 1 կՊա = 1000 Պա, 1 ՄՊա = 1000000 Պա

   38.Ինչով է պայմանավորված գազում ճնշումը:
Գազի ճնշումն անոթի (գազի մեջ գտնվող մարմնի) վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով։

   39․Ձևակերպիր Պասկալի օրենքը։
Հեղուկներն ու գազերը իրենց վրա գործադրվող ճնշումը միատեսակ են հաղորդում բոլոր ուղղություններով։ Այս օրենքը կրում է  այն հայտնագործող Բլեզ Պասկալի անունը՝ Պասկալի օրենք:

 40․Ի՞նչ է հիդրոստատիկ ճնշումը։
Հանգստի վիճակում գտնվող հեղուկի կողմից գործադրվող ճնշումը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։ 

41․Գրիր անոթի հատակին անշարժ հեղուկի (կամ հիդրոստատիկ)ճշման բանաձևը։

42․Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ։
Ստորին մասերով միմյանց միացած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

43․Ո՞րն է հաղորդակից անոթների օրենքը։
Հաղորդակից անոթների օրենքը ՝ Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներում հեղուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

44․Ի՞նչ է մթնոլորտը։
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:
Ի՞նչն են անվանում մթնոլորտային ճնշում։

45․Բացատրիր Տորիչելլի փորձը։
Տորիչելլիի փորձ, մթնոլորտային ճնշման նպատակով 17-րդ դարում իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանջելիստա Տորիչելլիի կողմից իրականացած փորձ։ Փորձի հիմքում պատմության մեջ առաջին անգամ ստեղծված պարզագույն սնդիկային ճնշաչափն էր։

Փորձը մեծ հայտնիություն է ձեռք բերել կողմնակի երևույթի՝ վակուումի առաջացման շնորհիվ։ Վերջինս ստացել է «տորիչելյան դատարկություն» անվանումը։

46․Ինչպե՞ս է փոփոխվում մթնոլորտային ճնշումը Երկրի մակերևույթից վեր բարձրանալիս։

47․Ո՞ր է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը։

48․Ի՞նճ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը։

49․Ձևակերպիր Արքիմեդյան օրենքը։

Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուժով,որն հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։

50․Ո՞ր դեպքում է մարմինը՝
ա․խորասուզվում հեղուկում
Երբ ծանրության ուժը մեծ է արքիմեդյան ուժից, մարմինը խորասուզվում է մինչև անոթի հատակը։
բ․լողում նրա ներսում
Երբ մարմնի խտությունը փոքր է ջրի խտությունից, մարմինը լողում է հեղուկի ներսում։
գ․լողում նրա մակերևույթին։
Երբ ծանրության ուժը փոքր է արքիմեդյան ուժից, մարմինը հեղուկում վեր է բարձրանում։

Leave a comment